«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բեզռուկովի անունը շոշափվում էր` մինչ նրա խոստովանությունը

Բեզռուկովի անունը շոշափվում էր` մինչ նրա խոստովանությունը
28.01.2013 | 18:36

Ռուսական ժամանակակից կինեմատոգրաֆիայի ամենամեծ գաղտնիքներից մեկը բացահայտվեց 2013-ի հունվարին: Այս մասին հաղորդում է Armenpress-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները: Դերասան Սերգեյ Բեզռուկովը խոստովանել է, որ ինքն է մարմնավորել «Վիսոցկի. շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի գլխավոր դերակատարին, նշել է նաև, որ շատերն իրեն նախանձում են, և ինքը դա զգում է:

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը Պյոտր Բուսլովն է, սցենարիստը և պրոդյուսերներից մեկը լեգենդար արտիստի որդին` Նիկիտա Վիսոցկին: Ֆիլմի վրա աշխատանքները տևել են 5 տարի, ընդհանուր բյուջեն կազմել է 12 մլն դոլար:
Հայտնի չէր, թե ով էր մարմնավորում սիրված հերոսին, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները թույլ էին տալիս էկրանին տեսնել Վիսոցկու կրկնօրինակին: Ի դեպ, Բեզռուկովի անունը շոշափվում էր` մինչ նրա խոստովանությունը: Արտիստի որդին նույնպես «կասկածյալների» թվում էր: Ըստ լուրերի` Վիսոցկու դերի մարմնավորման համար փորձել են նաև Նիկիտա Վիսոցկուն, բայց հաստատվել է Բեզռուկովի թեկնածությունը:
Նշենք, որ ֆիլմը զերծ չի մնացել քննադատություններից: Այն միանշանակ չընդունեց նաև հայ հանդիսատեսը: Ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո (2012 թ.) կինոգետները կարծիք հայտնեցին, որ գեղարվեստական կողմը, հատուկ էֆեկտները, ձայնաշարը` հնչողությունը, ամեն ինչ հոյակապ է, բայց ֆիլմում գրեթե չի երևում տաղանդավոր, մեծ արվեստագետը, գովազդվում է նրա` թմրանյութերի զոհ լինելու հանգամանքը, իսկ 100-տոկոսանոց նմանությունը վախեցնելու աստիճանի անբնական է և վանում է այդչափ նատուրալիստական լինելու պատճառով: Նիկիտա Վիսոցկին իր խոսքում նշեց, որ Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը կայացավ, որովհետև եկել էր նրա մասին այս ձևով խոսելու ժամանակը: Նա համաձայն չէ այն դիտարկմանը, թե ֆիլմը Վիսոցկու հիվանդության (թմրանյութերից կախվածության) մասին է: «Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մարդը չի հանձնվում, չի կորցնում իրեն ամենասարսափելի իրավիճակներում,- ասաց նա:- Պատմություն է նրա ապրումների, տառապանքի, նրա սիրո մասին: Կարելի էր հերոսական դրվագներ ներկայացնել ու չստանալ ոչ մի արձագանք: Սա զրույց է մեր երեխաների հետ: Իմ սերունդը, ցավոք, վերջինն է, որ հիշում է Վիսոցկուն բեմի վրա, տեսել է նրան կյանքում: Փորձել ենք երիտասարդ սերնդին նորովի ներկայացնել այն, ինչը սիրել ենք, ինչը հուզել է մեզ: Կարող են սիրել-չսիրել ֆիլմը, ինձ համար մեկ չէ, բայց ես արել եմ դա և ավելին անել չէի կարող»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ